Ճիշտ ա, «Հրապարակ» թերթը միշտ աչքի ա ընկել ոչ ստույգ, իսկ հաճախ նաև հստակ ապատեղեկատվություն տարածելով, բայց դե էսօրվա համարի կարճ հոդվածը՝ Ջաղինյանի՝ «Հանրայինի» նախագահ նշանակվելու մասին, հետաքրքրեց։ Թերթը գրել ա, որ Հ1-ում այս նշանակումը խանդավառությամբ չի դիմավորվել, իսկ շատ հեղինակային ու ոչ միայն հեղինակային հաղորդումների հեղինակներ արդեն ճամպրուկային տրամադրությունների մեջ են։
Էհ, ավելի լավ, մեկ էլ տեսար Հ1-ը աշխարհի ամենաձանձրալի ու անիմաստ ալիքից կվերածվի ուտվող մի բանի, թե չէ հիմա ի՞նչ ա. սերիալ-տափակ հաղորդում-սերիալ-մի հատ էլ սերիալ-տափակ հաղորդում-հայլուր-սերիալ, իսկ գիշերվա 2-ին մեկ էլ տեսար ինչ-որ իրոք հետաքրքիր բան են ցույց տալիս, բայց դե էդ ժամին էլ ո՞վ ա արթուն։ Ամեն դեպքում, Ջաղինյանը լուրջ փորձ ունի հեռուստատեսության ոլորտում ու անգամ Ռուսաստանի 1-ին ալիքի համար պրոյեկտներ ա արել, այնպես որ ես լավատեսորեն եմ տրամադրված առայժմ։ Ամեն դեպքում փաստ է, որ Հ1-ը սրանից վատ դժվար թե լինի։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել