Քչերը կարող են գլխի ընկնել, որ 20-ամյա Սթեֆ Սանյատին իրականում տղամարդ է: Բոլորովին վերջերս տնից դուրս գալուց առաջ նա ամբողջ հինգ ժամ անհրաժեշտ դիմահարդարում էր անում:

Օրերս Սթեֆը վիրաբուժական վիրահատության է ենթարկվել՝ լիակատար կանացի դիմագծեր ձեռք բերելով:

Երիտասարդը պնդում է, որ կյանքի գրեթե առաջին օրերից իրեն աղջիկ է զգացել:

Սանյատիի խոսքով՝ ամեն հայացք հայելուն մշտական անհարմարությունների պատճառ էր իր համար:

Սթեֆը կարծում է, որ բնությունը սխալվել է՝ իրեն տղամարդու մարմին տալով:

Դեպի իր երազանքը տանող առաջին լայնածավալ քայլը Սանյատին բոլորովին վերջերս է արել:

Մի շարք վիրահատություններից հետո կանացի դեմք է ստացել:

Սթեֆը վիրաբույժներին 33 000 դոլար է վճարել:

Այդ գումարը Սանյատիին նվիրաբերել են անծանոթ մարդիկ մոտ մեկ տարում:

9 000 մարդ արձագանքել է նվիրատվություն անելու Սթեֆի խնդրանքին:

Սանյատին շատ ուրախ է նոր դեմք ունենալու համար և վստահեցնում է, որ իրեն երջանիկ է զգում:

Սակայն նրա համար ամեն ինչ նոր է սկսվում:

Բանն այն է, որ վիրաբույժներն ապահովել են Սթեֆի միայն արտաքին կանացի նշանները:

Վերջնական վերափոխման համար նա դեռ պետք է բազում վիրահատությունների ենթարկվի:

          ,

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել