Lurer.com-ը գրում է.
 Ռուսաստանի Տվեր քաղաքում բնակվող 25-ամյա ադրբեջանցին՝ Նուրլան Գաջիեւը, ով գումար է ուղարկել Թուրքիայում գտնվող իր ծանոթին, մեղադրվում է ահաբեկչության ֆինանսավորման մեջ: Այս մասին հայտնում է ադրբեջանական contact.az-ը:
 Գաջիևի փաստաբանի փոխանցմամբ`իր պաշտպանյալը գումարը փոխանցել է 2016-ի մարտին եւ հիմա նրան սպառնում է 10 տարվա ազատազրկում ահաբեկությանը ֆինանսավորման միջոցով նպաստելու մեղադրանքով:
 Գանջիևի թուրքիայաբնակ ծանոթը 2015 թվականին գտնվել է Սիրիայում եւ մասնակցել է ռազմական գործողություններին:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել