Lurer.com-ը գրում է.
 ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում բացահայտվել են սոցիալական փաթեթների շրջանակներում կատարվող գործարքներում տարբեր անձանցից խաբեությամբ գումար հափշտակելու դեպքեր:
 Նախնական քննությամբ պարզվել է, որ առերևույթ հանցագործություն կատարած անձը, Սյունիքի մարզի Կոռնիձոր գյուղի միջնակարգ դպրոցում ներկայանալով որպես «Ռուբենյանց տուն» ՍՊԸ-ի աշխատակից, սոցիալական փաթեթների մի շարք շահառուների խոստացել է նրանց հանգիստը կազմակերպել Հայաստանում և Վրաստանում։ Կնքվել են զբոսաշրջային ծառայությունների մատուցման վերաբերյալ պայմանագրեր, իսկ գումարի մի մասն էլ վերցվել է կանխիկ։ Քննությամբ բավարար ապացույցներ են ձեռք բերվել, որ չնայած կնքված պայմանագրերին՝ մի շարք քաղաքացիների հանգիստը չի կազմակերպվել և ոչ էլ գումարն է վերադարձվել։

 Դեպքերի առթիվ ՀՀ ՔԿ Սյունիքի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 1-ին մասով:
 Ձեռնարկված քննչական գործողությունների արդյունքում բացահայտվել է առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքությունը, ով հանդիսանում է Հ.Նիկոյանը: Ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ վերջինիս մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 1-ին մասով, նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:
 Նախաքննությունը շարունակվում է, միջոցներ են ձեռնարկվում դեպքի բոլոր հանգամանքերը բացահայտելու, տուժողների իրական շրջանակը պարզելու, օբյեկտիվ, լրիվ և բազմակողմանի քննությունն ապահովելու ուղղությամբ։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով`դատարանի`oրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել