Բրազիլացի լուսանկարիչ Ռիկարդո Ստակերտը պատահաբար լուսանկարել է ամազոնյան ցեղի ներկայացուցիչներին։

Ստակերտին տեղափոխող ուղղաթիռը թռչել է Ամազոնի անտառների վրայով, երբ շատ պատահաբար տղամարդը ներքևում նկատել է հյուղակներ և մարդկանց։

«Ես միանգամից վերցրի տեսախցիկը և սկսեցի լուսանկարել։ Նույնիսկ մտածելու ժամանակ չունեի»,- ասել է նա։

Ռիկարդոյի օբյեկտիվում հայտնվել է ունիկալ բնակավայր, այս տեղանքում՝ Ակրի նահանգում, բնակվում են մարդկանց մեկուսացված երեք խմբեր։

Նրանք մարդկանց հետ շփման են դուրս եկել միայն մեկ անգամ՝ 2014 թվականին։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել