Image result for iphone 7iPhone-ի նոր մոդելը, որը թողարկվելու է 2017 թվականին, կարող է ստանալ կրկնակի խցիկի միանգամայն նոր մոդուլ՝ սենսորների ուղղահայաց դիրքով: Այդ մասին տեղեկացնում է Macotakara պորտալը՝ հղում անելով համալրող մասերի թայվանյան մատակարարին:

Խցիկի նոր տարբերակից բացի՝ աղբյուրը պատմել է այն մասին, որ դիվայսը կստանա iPhone 7s անվանումը, թեև ենթադրվում է, որ անվանման մեջ կնշվի «8» թիվը: Սակայն սմարթֆոնի և խցիկի բնութագրերը դեռևս հաստատված չեն:

Նաև հաստատվել է այն լուրը, որ մտադրություն կա թողարկելու սմարթֆոնի երեք տարբերակ: Բացի 4,7 և 5,5 դյույմ անկյունագծով սովորական վերափոխակներից՝ ընկերությունը 5-դյույմանոց սարք է պատրաստում: Այդպիսի էկրանով սմարթֆոնը կունենա նույն այն բնութագրերը, ինչպես և մյուս երկու հեռախոսները:

Նոյեմբերի վերջին հաղորդվել էր, որ Apple ընկերությունը LG Innotek-ի հետ համատեղ նոր խցիկ է մշակում iPhone 8-ի համար:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել