Image result for հայաստան2017 թվականը՝ մեծ սպասումներով

2016 թվականը մոտենում է ավարտին: Անցնող տարին բարդ և մարտահրավերներով լի տարի էր: Տարվա ընթացքում տեղի ունեցան ապրիլյան քառօրյա պատերազմը, ՊՊԾ գնդի գրավումը և հասարակական գործընթացների տեսանկյունից այլ կարևոր իրադարձություններ: Տարվա ընթացքում մեր երկրի առջև ծառացած կարևորագույն մարտահրավերներից մեկն էր նաև տնտեսության զարգացման հարցը:

Սպասվում է, որ գալիք տարին նույնպես բարդ տարի է լինելու՝ կապված խորհրդարանական ընտրությունների անցկացման և աշխարհաքաղաքական վերադասավորումների հետ: Սակայն ՀՀ-ի համար կարևորագույն խնդիրը նույնպես լինելու է տնտեսական ծանր իրավիճակի հաղթահարումը: Այնումենայնիվ, այս ուղղությամբ որոշակի դրական նոտաներ կան. իջեցվեց գազի սակագինը, դրա հետևանքով՝ նաև էլէներգիայի սակագինը, որոշակի փոփոխություններ տեղի ունեցան պետական կառավարման համակարգի ֆունկցիոնալ և կառուցվածքային արդյունավետությունն ապահովելու ուղղությամբ և այլն:

Այս ամենով հանդերձ՝ հույս ունենք, որ բնակչության սպասելիքները կարդարանան հաջորդ տարի, և Հայասստանը զարգացման նոր ուղի կվերցնի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել