Image result for ԱդրբեջանԱդրբեջանցի ուսուցիչների քննության արդյունքները՝ 0 բալ

Այս տարի Ադրբեջանի հարավային տարածաշրջանի ուսուցիչները հանձնել են պետական քննություն: Քննությանը մասնակցել են 7426 ուսուցիչ, որոնցից 269 ավագ դպրոցի ուսուցիչներ և 33 մաթեմատիկայի ուսուցիչներ քննության ժամանակ ստացել են 0 միավոր:

Գրանցվել է ուսուցիչների ամենացածր պատրաստվածության աստիճան: 2014 թվականից մինչ այս տարի կատարված քննությունների արդյունքում պարզ է դարձել, որ ուսուցիչների 15%-ը գաղափար չունի այն առարկայից, որը դասավանդում է: Քննությանը տրվել է 60 հարց, որից 40-ը՝ տվյալ ուսուցչի առարկայից: 15% ուսուցիչները չեն կարողացել պատասխանել 6 և ավել հարցերի, 60% ուսուցիչները ցույց են տվել միջին արդյունք, և միայն 3 ուսուցիչ է, որ կարողացել է պատասխանել գրեթե բոլոր հարցերին: Ադրբեջանցի փորձագետները անհանգստացած են սեփական երկրի ուսուցիչների մակարդակից:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել