««Հայաստանի հետ կարող են վարվել այնպես, ինչպես ցանկանամ են»,– Aravot.am–ի հետ զրույցում ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի նշանակման հարցի հետաձգման փաստից այսպիսի հետևություն արեց Քաղաքական և միջազգային հետազոտությունների հայկական կենտրոնի տնօրեն Աղասի Ենոքյանը։ Հիշեցնենք, որ 2015-ից ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հարցը արդեն երրորդ անգամ Է հետաձգվում։ Պարոն Ենոքյանը վրդովվելով նշեց. «ՀՀ-ն ցույց Է տվել, որ ՀԱՊԿ-ում ոչ թե ինքն է որոշում ընդունող, այլ իր հանդեպ որոշում ընդունող են»։ Մեր այն դիտարկմանը՝ այն, որ այս հարցում ընդհանուր հայտարարի չեն գալիս, վկայում Է այն մասին, որ կառույցին անդամակցող երկրները շահերի բախում ունեն, պարոն Ենոքյանը պատասխանեց. «Կառույցը ռազմաքաղաքական է, և որոշումներն ընդունվում ու պարտադրվում են ՀՀ զինված ուժերին, միացյալ զորախումբը, ՀԱՊԿ միասնական համակարգը և բազմաթիվ այլ որոշումներ մատուցվում են Հայաստանում։ ՀՀ-ն այդտեղ լուրջ խոսք չունի ասելու։ ՀՀ-ն որոշումներ ընդունելու քիչ մեխանիզմներ ունի»։ Ըստ Աղասի Ենոքյանի ՝ «ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի նշանակման հարցը կհետաձգվի այնքան ժամանակ, մինչև ՀՀ-ի հերթն անցնի, լինի այլ պետության հերթը, կամ այնքան ժամանակ, մինչև որոշումներն ընդունելու մեխանիզմները փոխվեն, և ակնհայտ դառնա, որ ոչ թե ՀԱՊԿ-ի ընդհանուր որոշումներ են ընդունվում,  այլ Պուտինի»»,–գրում է թերթը։
 
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել