Artsakhpress.am-ը գրում է.

Կիրակի վաղ առավոտյան Սև ծովն ընկած Տու-154 ինքնաթիռի ինքնագրի վերծանումը ցույց է տվել, որ ինքնաթիռում արտակարգ դրությունը կարող էր առաջանալ փականների անսարքության պատճառով:

Այդ մասին հաղորդում է Կոմերսանտ թերթը՝ հղում անելով ավիավթարի հետաքննությանը մոտ կանգնած աղբյուրին:

Պարբերականը գրում է, որ հայտնաբերված ինքնագրիչը ֆիքսում է ինքնաթիռի թռիչքի պարամետրերը և ինքնաիթի համակարգի աշխատանքը:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ հայտնաբերվել են Տու-154-ի բոլոր երեք սև արկղերը: Ինքնագրիչների առաջնային վերլուծությունը թույլ է տվել կրճատել ավիավթարի պատճառների վարկածները, հաղորդում է ՌԴ ՊՆ-ն:

Այնուամենայնիվ, թերթը հաղորդում է, որ ինքնգրիչի տվյալների համաձայն գրանցվել է փակվող համակարգերի աշխատանքի խաթարում, որը հավելյալ վերելքի ուժ է ապահովում օդանավի համար թռիչքի ժամանակ: Օդաչուները փորձել են լուծել այդ խնդիրը օդանավի քիթը վեր բարձրացնելու միջոցով, սակայն դրանով ավելի են սրել իրավիճակը՝ հասցնելով ծայրահեղի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել