Ներկայացնում ենք թերթի խմբագրականից մի հատված.
 
«Վերջերս մի հետազոտություն կարդացի, որտեղ ցույց էր տրվում, թե ինչպես են տարբեր լեզվական դրսևորումները բացահայտում անլիարժեքության բարդույթը։ Օրինակ՝ Լոնդոնի «Հիթրոու» օդանավակայանը պարտադրված չէ շեշտել իր միջազգային կարգավիճակը՝ առանց այդ էլ պարզ է։ Բայց երրորդական քաղաքի կամ երկրորդական երկրի օդանավակայանը դա անպայման հպարտորեն նշում է։ Կամ՝ Հարվարդը, երբ առաջարկում է իր ուսումնական ծրագրերը, գովազդում չի նշի, որ այն «էլիտար» բուհ է։ Բայց նույն Միացյալ Նահանգներում կան բուհեր, որոնց անունն այնքան «բարձր ու վսեմ» չի հնչում, որ նրանք չգովազդեն իրենց «էլիտարությունը»։ Ճիշտ նույն ձևով կարելի է օրինակ բերել Հայաստանի իրականությունից, եթե Մարզահամերգային համալիրում համերգ տա Շարլ Ազնավուրը, դժվար թե ազդագրում նշվի, որ նա «շանսոնի լեգենդ է»։ Բայց եթե Ռուսաստանից գա «կալանավայրի պոետիկան» գովազդող որևէ երգիչ, շատ հնարավոր է, դր նրան «ռուսական շանսոնի լեգենդ» անվանեն»,–գրում է թերթի խմբագիրը։
 
Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել