«Կարկառուն ՀՀԿ-ականները փորձում են 2017թ. ԱԺ ընտրություններում ՀՀԿ համամասնական ցուցակում իրենց մարդկանց ներդնել։ Հիշեցնենք, հաջորդ ԱԺ-ում կանանց քանակը պետք է կտրուկ ավելանա, և ցուցակների յուրաքանչյուր 4–րդը պետք է կին լինի։
 
Եվ ՀՀԿ-ական պաշտոնյաները, հատկապես ԳԱ անդամներն աշխատում են իրենց աշխատակցուհիներին կամ իրենց հավատարիմ համարվող կանանց ներմուծել այդ ցուցակ։ ՀՀԿ-ականները վստահեցնում են, որ, օրինակ, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը ցանկանում է համամասնական ցուցակ մտցնել իր օգնական Մարիա Բաղրամյանին, որը նախկինում քաղաքապետարանի տուրիզմի վարչության աշխատակից Էր։ Համամասնական ցուցակով պատգամավոր է ցանկանում դառնալ նաև Երևանի ավագանու ՀՀԿ խմբակցության անդամ Նաիրա Նահապետյանը ՀԷԿ–երի Նառան, որը ՀՀԿ կանանց խորհրդի անդամ է»,–գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել