«ՏԿ նախարարությունը նոյեմբերի 24-28-ը դեպի Մոսկվա 1 բիզնես-դասի տոմս է ձեռք բերել 454.000 դրամով, այնինչ Էկոնոմ դասի տոմսը 3-4 անգամ էժան է: Նշենք, որ պետական միջոցներով թանկ տոմս ձեռք բերելու իրավունք ունեն միայն ԱԽ անդամները։
 
Տրանսպորտի և կապի նախարարությունից չկարողացան մեզ պատասխանել, թե ով է եղել Մոսկվա թռչող պաշտոնյան, բայց ասացին, որ նախարար Վահան Մարտիրոսյանն այդ օրերին Բիշքեկում է եղել։ Այս դեպքում նշվում է, որ էկոնոմ դասի և բիզնես դասի տոմսերի արժեքի տարբերությունն ուղևորն իր միջոցներից պետք է վճարի։ Դժվար է ասել տվյալ պաշտոնյան իր միջոցների՞ց է վճարել, թե՞ նախարարության հաշվին պրիմիտիվ գողության է տեղի ունեցել»,–գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել