Image result for карабахский конфликтԻնչո՞վ է տարբերվում հայ-ադրբեջանական կոնֆլիկտը վրաց-աբխազականից, վրաց-օսականից, ռուս-ուկրաինականից, մոլդովական-մերձդնեստրովյականից և այլն: Տարբերությունը մեծ է` թվարկված կոնֆլիկտները քաղաքական միավորների միջև են: Վրաստանում խաղաղ կերպով օսեր են ապրում, Աբխազիայում` վրացիներ, Ուկրաինայում` ռուսներ և այլն: Ի տարբերություն այդ կոնֆլիկտների՝ Ադրբեջանը թշնամի է հայտարարել հայ ժողովրդին, այլ ոչ թե Հայաստանի պետությանը կամ Հայաստանի քաղաքական ղեկավարությանը: Ադրբեջանում արգելված է որևէ հեռավոր հայկական ծագում ունեցող այլ երկրների քաղաքացիների մուտքը, առավել ևս՝ հայկական ազգանուն ունեցողների, իսկ եթե ինչ-որ եղանակով նրանք մուտք են գործել, ապա ձերբակալվում են: Գերի ընկած հայ զինվորների գլուխների հետ նկարահավողներին շքանշաններով են պարգևատրում: Ադրբեջանը պետականորեն պայքարում է ցեղասպանության ճանաչման դեմ, այնպիսի եռանդով, որ անգամ Թուրքիայում են զարմանում՝ չնայած նրան, որ այդ հարցը իրենց չի վերաբերում: Հայերը դասագրքերում հայտարարվել են եկվորներ, որոնք գրավել են իրենց հայրենիքը (խոսքը Արցախի մասին չէ): Սա ուղղակի ֆաշիստական քաղաքականություն է: Ինչո՞վ են տարբերվում Ալիևին ռացիոնալ քաղաքական գործիչ համարողները ֆաշիստական Գերմանիայի բանակում ծառայող հազարավոր հրեաներից, որոնցից ոմանք անգամ գեներալի աստիճանի են հասել: Կարծում եմ՝ տարբերությունը մեծ չէ: Մինչև Ադրբեջանը չփոխի իր քաղաքականությունը, ցավոք սրտի, հայ-ադրբեջանական իրական երկխոսություն չի կարող ընթանալ և խաղաղության մասին խոսելը ուղղակի մարդկանց խաբել է նշանակում: Սա մեծ ցավով եմ գրում, բայց դա է իրականությունը, ինչին մենք պետք է բաց աչքերով նայենք և ինքնախաբեությամբ չզբաղվենք: Ֆաշիստական գաղափարախոսություն որդեգրած երկրի հետ երկխոսություն չի կարող լինել, որքան էլ մենք դա չցանկանանք:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել