Image result for Իսլամականներ ԴաղստանԴեկտեմբերի 17-ին Չեչնիայի մայրաքաղաքում զինված բախումներ արձանագրվեցին, որոնք շարունակվեցին նաև հաջորդ օրերին Գրոզնիի տարբեր հատվածներում: Բախումներ հրահրողները իսլամականներ էին, որոնք, իրավապահ մարմինների աշխատակիցների վրա հարձակումներ գործելով, հավանաբար նպատակ էին դրել զենք-զինամթերք հափշտակելու և այլ վայրերում ահաբեկչական բռնարարքներ իրականացնելու համար:
Պետք է նշել, որ, ինչպես միշտ, հիշյալ իսլամականների ոչնչացման մասին շտապեց հայտարարել Կադիրովը, և ինչպես միշտ, զարգացումներից առաջ ընկավ, քանզի Չեչնիայի ղեկավարի հայտարարությունից հետո նոր բախումներ եղան:
Ինչևէ, հետաքրքրական է այն փաստը, որ հարձակվողները 18-20 տարեկան երիտասարդներ էին, գրեթե բոլորը Գրոզնիի բնակիչներ, որոնք դժվար թե հիշեին Չեչնիայի պատերազմներն ու կապված լինեին հին սերնդի իսլամականների հետ:
Սա իրոք մտահոգիչ է և ներչեչենական առկա խնդիրների արտացոլանքի է նմանվում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել