Image result for աճԱկտիվ ձեռնարկությունների թիվը կաճի 10%-ով

Երկրի սոցիալ-տնտեսական իրավիճակը բարելավելու համար պետությունը իրականացնում է երկարաժամկետ և կարճաժամկետ ծրագրեր:

Հայաստանի դեպքում շատ կարևոր է ապահովել մարզերի համաչափ և ակտիվ զարգացումը: Իրականացվող որոշ ծրագրերի վերաբերյալ կարելի է տալ նախնական գնահատական և կանխատեսել, թե ինչ փոփոխություններ կլինեն դրա իրականացման հետևանքով:

Սպասվում է, որ 2025 թվականին առանձին վերցված յուրաքանչյուր մարզում մեկ շնչի հաշվով ՀՆԱ-ն կգերազանցի մեկ շնչի հաշվով ՀՆԱ-ի միջին հանրապետական ցուցանիշի 60%-ը։ Մեկ շնչի հաշվով ՀՆԱ-ի 70%-ից ցածր կգտնվի մարզերի բնակչության ոչ ավել, քան 30%-ը։

Կանխատեսումների համաձայն` այս տարվա համեմատ 2025 թվականին բոլոր մարզերում միջին մասնագիտական և բարձրագույն կրթություն ունեցողների, ոչ գյուղատնտեսական ֆորմալ զբաղվածների և ակտիվ ձեռնարկությունների թվաքանակը կաճի նվազագույնը 10 տոկոսով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել