Картинки по запросу ինչպես չթունավորվելՀունվարյան տոների ընթացքում զանազան խորտիկներ համտեսելուց հետո երբեմն առողջական խնդիրներ են առաջանում` կապված մարսողական համակարգի հետ: 

Հինգ կարևոր կանոններ, որոնց պահպանման դեպքում կարելի է խուսափել սննդային թունավորումից:

1. Մաքրություն

Մինչև սնունդ պատրաստելը լվանալ ձեռքերը, մաքրել սեղանը, տախտակները, սարքավորումները, որոնք օգտագործվում են սննդի պատրաստման ժամանակ:

 

2. Առանձնացնել հում սնունդը եփվածից

Նույն տախտակի, սեղանի վրա չպետք է մշակել հում մթերքը և պատրաստին: Պետք է օգտագործել առանձին խոհանոցային պարագաներ, գործիքներ` դանակներ, աղաց և այլն:

 

3. Լավ եփել

Հատկապես լավ եփել միսը, ձուն և ձկնամթերքը: Ապուրների համար եփվող մսի արգանակը պետք է լինի թափանցիկ: Ուտելուց առաջ կերակուրները տաքացնել մինչև 70 աստիճան:

 

4. Սնունդը պահել անվտանգ ջերմաստիճանում

Պատրաստի սնունդը չպետք է թողնել սենյակային ջերմաստիճանում 2 ժամից ավելի: Իսկ շուտ փչացող սնունդը սառեցնել նախընտրելի է 5 աստիճանից ցածր ջերմաստիճանում, այսինքն` սառնարանային պայմաններում: Սակայն սառնարանում նույնպես երկար պահել պետք չէ, ցանկալի է, որ 72 ժամից ավելի չպահվի:

 

5. Ուշադիր լինել սննդի պիտանելիության ժամկետին ու պայմաններին

Այն սննդամթերքը, որի վրա գրված է պահպանման պայմանը` սառնարանային, սակայն դրված է սառնարանից դուրս, մի’ գնեք: Ուշադիր եղեք նաև պիտանելիության ժամկետին: Մասնագետը խորհուրդ տվեց նաև չօգտագործել ճարպոտ սննդամթերք, ավելին` դրան զուգահեռ չօգտագործել ալկոհոլ, քանի որ ալկոհոլը ընկճում է օրգանիզմում ճարպը քայքայող ֆերմենտին, և սննդի ոչ լիարժեք յուրացման հետևանքով կարող են առաջ գալ աղիքային խանգարումներ:

 

Երեխաներին և հղի կանանց խորհուրդ է տրվում խուսափել սնկից, որովհետև նախ` այն դժվարամարս սնունդ է, նաև դրա մեջ եղած սպիտակուցների պատճառով ալերգիաների պատճառ կարող է լինել: Աղցանները թթվասերով ու մայոնեզով համեմել միայն մատուցելուց առաջ: Աղցանը, երբ երկար է մնում թթվասերով կամ մայոնեզով համեմված, ախտածին մարմինների աճի և բազմացման միջավայր կարող է դառնալ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել