Lurer.com-ը գրում է.
Ալեուտյան կղզիներում սկսվել է Բոգոսլով հրաբխի ժայթքումը, արտանետված մոխիրը հասել է ծովի մակերեւույթից ավելի քան 9,1 կիլոմետր բարձրության: Այդ մասին հայտնել է ԱՄՆ-ի Ալյասկայի նահանգի Դիտարանը:
«Մերձակա կղզիներից սեյսմիկ ակտիվության վերաբերյալ ստացված տվյալների, ինչպես նաեւ արբանյակների նակարահանումների համաձայն՝ մոխրի արտանետմամբ ժայթքումն սկսվել է UTC ժամանակով ժամը 23:05-ին եւ շարունակվում է»,- ասված է հաղորդագրության մեջ:
Նաեւ նշվում է, որ ավիացիոն գունային կոդը բարձրացվել է մինչեւ կարմիր մակարդակ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:
Նյութի աղբյուր՝ http://lurer.com/?p=242585&l=am
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել