Դեկտեմբերի 31-ին ժամը 9-ից մեկնարկում է «Արմենիա» հեռուստաընկերության «Բարի լույս»-ի ամանորյա եթերը: Ինչպես յուրաքանչյուր տարի, այն տարբերվող և հետաքրքիր է լինելու: 

«Հերթական անգամ «Արմենիա» հեռուստաընկերության «Բարի լույս»-ի տաղավարում կլինեն և իրենց կատարումներով կներկայանան Հայաստանի գրեթե բոլոր հայտնի երգիչ-երգչուհիներ, հայտնի բենդեր, կլինեն նաև նոր երգերի պրեմիերաներ: Հաղորդումը օրիգինալ է լինելու և տարբերվելու է նախորդ տարիներից: Մի բան հաստատ է՝ տարբերությունը չի ազդելու որակի վրա»,- BlogNews.am-ի հետ զրույցում նշեց «Արմենիա» հեռուստաընկերության գլխավոր պրոդյուսեր Ռուբեն Մխիթարյանը: 

Ռուբենը նշում է, որ «Բարի լույս»-ը միայն «Արմենիա» հեռուստաընկերության ամանորյա ծրագրերի շարքի մի մասն է կազմում. դեկտեմբերի 31-ը հագեցած է լինելու հետաքրքիր հաղորդումներով և պրեմիերաներով. «Ժամը 9-ից կարող եք միանալ «Արմենիա» հեռուստատեսությանը՝ ստանալու դրական լիցքեր: Մնացած ծրագրերն էլ լի են լինելու տոնական տրամադրությամբ: Հեռուստադիտողը կտեսնի սիրված և մոռացված դեմքերի, ովքեր երկար ժամանակ եթերում չեն հայտնվել»,- եզրափակեց Ռուբենը: 

Նշենք, որ հունվարի 2-ից մեկ շաբաթ շարունակ «Բարի լույս»-ը եթերում է լինելու մի փոքր այլ` տոնական ձևաչափով, ու այս եթերների ընթացքում ևս տաղավարում լինելու են հայտնի երգիչ-երգչուհիներ, «Արցախի ձայնը» նախագիծը, Երգի պետական թատրոնի սաները և այլոք: 

Նյութը՝ Սիրանուշ Գրիգորյանի

Լուսանկարները՝ Կարեն Հովհաննիսյանի

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել