«ՀԱԿ-ի առաջնորդ, ՀՀ հիմնադիր նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի ելույթը շարունակում է քննարկվել հայ հանրության կողմից։ ՀԱԿ-ի համագումարում Տեր-Պետրոսյանն անդրադարձավ արցախյան խնդրին ու ոչ ավել, ոչ պակաս զիջումների մասին խոսեց։ Ապրիլյան պատերազմից հետո հայ հանրության համար անընդունելի է խոսել որևէ զիջման մասին արցախյան խնդրում։ «Իրավունք»–ը գրել էր, որ նախկին ՀՀՇ-ականների համար անընդունելի է ՀԱԿ-ի առաջնորդի կարծիքը։ Այդպե՞ս է, թե՞ ոչ, պարզեց «Իրավունքը» «Ազատ դեմոկրատներ» կուսակցության նախագահ, նախկին ՀՀՇ-ական Խաչատուր Քոքոբելյանից։ «Ելույթում կային դասագրքային ճշմարտություններ, որոնք ինձ համար ընդունելի էին։ Կային նաև մոտեցումներ, որոնք ուղղակի մերժելի են։ Դա ոչ թե իմ կարծիքն է, այլ կյանքն ու քառօրյա պատերազմն են դա ապացուցել»,– ասաց կուսակցության նախագահը։ Խաչատուր Քոքոբելյանը համոզված է՝ այսօրվա իրավիճակում ապրիլյան պատերազմից և Ղրիմի դեպքերից հետո, երբ Ղրիմի երաշխավորներն էին ԱՄՆ-ն ու Մեծ Բրիտանիան, Արցախի խնդրի համար փուլային լուծման տարբերակ առաջ քաշելն ու դրաա մասին խոսելն անցյալի հուշեր են»,–գրում է թերթը։
 
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել