Ներկայացնում ենք թերթի խմբագրականից մի հատված.
 
«Ես չեմ հասկանում, երբ մարդիկ օգտագործում են ցանկացած առիթ՝ իրենց «չսիրած» քաղաքական գործչի մասին ինչ-որ վատ բան ասելու համար։ Օրինակ՝ կիրակի օրը տեղի ունեցած ինքնաթիռի վթարը լավագույն պատրվակը չէր Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին խարազանելու համար։ Տեղի է ունեցել ողբերգություն՝ նման բան կարող էր պատահել ամերիկյան, Ֆրանսիական կամ ճապոնական ինքնաթիռի հետ։ Չարախնդալը, քաղաքական և բարոյական հեռու գնացող հետևություններ անելը, ինձ թվում է, սխալ է։ Պետք է կարեկցել՝ կիսել մարդկանց ցավը՝ և վերջ։
 
Որքան շատ եմ մտածում, այնքան համոզվում եմ՝ եթե նպատակը, քարոզչական կամ անձնական խնդիրներից ելնելով, «քլնգելն է», ապա բացի քո և քո համախոհների «սիրտը հովացնելուց»՝ այդ «քլնգոցը» որևէ արդյունք չի տալիս։ Ավելի արդյունավետ է փորձել հասկանալ այն սկզբունքային սխալները, որոնք գործում են այս կամ այն պետության պատասխանատուները։ Ամեն ինչ գալիս է այդ սխալից, մնացածը՝ հանցագործությունները, կամայականությունները, աղետները,  ածանցյալ  են»,–գրում է թերթի խմբագիրը։
 
Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել