Image result for Տու-154Ահաբեկչությունը չի դիտարկվում որպես Սոչիում Տու-154 ինքնաթիռի կործանման հիմնական վարկած: Այդ մասին հայտնել է Ռուսաստանի տրանսպորտի նախարար Մաքսիմ Սոկոլովը, որը գլխավորում է դեպքի հետաքննությամբ զբաղվող կառավարական հանձնաժողովը, գրում է ТАСС-ը:
«Այսօր, որքանով մեզ հայտնի է, հիմնական վարկածները չեն ներառում ահաբեկչական գործողության վարկածը, այդ պատճառով մենք ելնում ենք նրանից, որ աղետի պատճառները կարող են լինել կա՛մ տեխնիկական վիճակը, կա՛մ օդաչուի սխալը, բայց ընդգծեմ, որ դա պարզում է քննությունը, ինչպես նաև Պաշտպանության նախարարության հատուկ տեխնիկական հանձնաժողովը»,- ասել է Սոկոլովը՝ աղետի հետաքննությամբ զբաղվող հանձնաժողովի շտաբի նիստի արդյունքներով:
Հիշեցնենք, որ Տու-154 օդանավը կործանվել է Սոչիում երեկ առավոտյան: Ինքնաթիռում գտնվել է 92 մարդ, նրանցից 8-ը` անձնակազմի անդամ։ Ուղևորների թվում են եղել 9-ը ռուսաստանցի լրագրող և Ալեքսանդրովի անվան երաժշտական անսամբլի անդամները, որոնք ուղևորվում էին Սիրիայի «Հմեյմիմ» ավիաբազայի տարածքում գտնվող ռուս զինվորների Ամանորը շնորհավորելու նպատակով կազմակերպված միջոցառմանը մասնակցելու:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել