Artsakhpress.am-ը գրում է.

Կաթոլիկների տոնացույցով նշվող Սուրբ Ծննդի առավոտյան ահաբեկիչները գնդակոծել են Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսի քրիստոնեական Քասսաա թաղամասը

Այս մասին հայտնում է ria.ru-ն՝ սիրիական պետական լրատվական գործակալությանը (SANA) հղումով:


Հաղորդվում է, որ եկեղեցական պատարագի ժամանակ ականանետից արձակված առնվազն 3 արկ է պայթել ֆրանսիական հոսպիտալի մոտ: Գնդակոծման հետևանքով նյութական վնաս է հասցվել հանրային ու մասնավոր սեփականությանը: Զոհերի և տուժածների մասին տեղեկություն չկա:


2011թ. մարտից Սիրիայում շարունակվող ռազմական գործողությունների հետևանքով, ըստ ՄԱԿ-ի տվյալների, զոհվել է ավելի քան 300.000 մարդ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել