Դեկտեմբերի 25-ին Սև ծովում կործանված Տու-154 ռուսական ինքնաթիռի ուղևորներից Ալեքսանդր Շտուկոյի հարսնացուն մանրամասներ է ներկայացնում այդ չարաբաստիկ չվերթի վերաբերյալ: Չվերթն ուշացել է լիցքավորման պատճառով, և Ալեքսանդրը հնարավորություն է ունեցել շփվելու սիրեցյալի հետ: Նրան ինքնաթիռի սրահից լուսանկար է ուղարկել և գրել, որ նարդի են խաղում, իսկ ինքնաթիռի շարժիչները վիշապի պես շառաչում են:

Աղջկա խոսքերով՝ Ալեքսանդրը թռիչքից առաջ հանգիստ է եղել: «Չէ՞ որ մեզ հետ գեներալներ են թռչում, ամեն ինչ նորմալ կանցնի»,- գրել էր ընկերուհուն Շտուկոն: Ինչպես նաև տեղեկացրել էր, որ Սիրիայում նրանց երկու կործանիչ է ուղեկցելու վայրէջքի ժամանակ, և պետք է արագ վայրէջք կատարեն, որպեսզի ինքնաթիռը չխփեն...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել