Image resultՌուսաստանին ոչ մի կերպ չի հաջողվում «մարսել» սիրիական հակամարտությանն ուղղակի ռազմական մասնակցության իրողությունը:
Իսկ դրա ապացույցն այն անմեղ, ոչ ռազմական ոլորտի մարդկային կորուստներն են՝ ուղղակի կամ անուղղակի կերպով կապված Սիրիայի հետ, Եգիպոսում ահաբեկչական հարձակման հետևանքով կործանված ռուսական ուղևորատար օդանավը, Թուրքիայում ՌԴ դեսպանի սպանությունը, այսօր էլ՝ Սոչիից Լաթակիա մեկնող Ռուսաստանի ՊՆ-ին պատկանող Ту-154 ինքնաթիռը: Սև ծովում անհետացած 92 մարդ փոխադրող օդանավը Սիրիա էր տեղափոխում ռուս զինվորականների, երաժիշտների, արվեստի գործիչների. նրանք պետք է ելույթ ունենային Հալեպում և Լաթակիայում՝ շնորհավորելով այդ երկրում ծառայություն անցնող ռուս զինծառայողներին: Ցավոք, ուղևորներից և անձնակազմի անդամներից ոչ ոք չի փրկվել:
Ի դեպ` ինքնաթիռի կործանման պատճառների թվում դեռևս չի բացառվել նաև ահաբեկչության վարկածը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել