Image result for чиновникՀարգելի բիձեք, նախ թույլ տվեք շնորհակալ լինենք ձեզ ամեն ինչի համար, նույնիսկ՝ վատի. եթե էդ վատը չանեիք, ապա մենք չէինք զգա, թե ինչքան վատ կարա լինի մեր հետ։
Երկրորդ՝ թույլ տվեք տեղեկացնել ձեզ, որ դրսում 21-րդ դարն է, իսկ դուք մնացել եք սովետի տակ։
Երրորդ՝ թույլ տվեք ասել ձեզ, որ ձեր մտքերը ու գործերը արդեն չի դզում 21-րդ դարի երիտասարներին, ովքեր ավելին են ուզում, ու դուք հաստատ էլ չեք կարա տաք մեզ։
Չորրորդ՝ ուզում եմ նշեմ, որ դուք էնքան հին եք (թե՛ ընդդիմադիր, թե՛ իշխանամետ, թե՛ նորընծա ընդդիմադիրներ), որ արդեն բոլորը գիտեն, թե դուք ում տակ եք, ովա ձեր տակ, ինչքան եք լափել, ինչքան լափելու ցանկություն ունեք, երբ եք ծախվել, երբ եք սրան-նրան գնել, երբ եք սրա-նրա հետույքը մտել ու երբ եք այնտեղից պայծառ ժպիտով դուս եկել։ Դուք էնքան հին եք, որ հիմա ձեր ամեն խոսքը խնդալու առիթա, ու հավատացող չկա, քանի որ դուք էս խոսքերը արդեն ասել եք մի քանի անգամ։
Ես շատ ուրախ եմ, որ աթոռի հանդեպ ունեցած մեծ սերը ձեզ անընդհատ դրդումա, որ անբարոյականի նման ձեզ պահեք ու փորձեք նորից կույս լինել, բայց, տաք ցիկլոնները վկա, դուք արդեն էն հին 31-երի նման դուս գրելու համար եք։

Ասածս ի՞նչ ա, քաղաքական դաշտի հիմիկվա բոլոր ներկայացուցիչներ, խնդրում եմ ազատեք էդ դաշտը, ինչքան լափել, ժողովրդին խաբել ու ցրտերին սուտ խոստումներ եք տվել, ինչքան ժամանակ առ ժամանակ ծախվել, հետո որպես զդաչի հետ նահանջել, հերիքա... ՍՏՈՊ տվեեեեք։

21-րդ դարնա, դուք էլ չկաք, ձեր տեղը արդեն քաղաքական դաշտը չի, հեռացեեեք, տեղ տվեք ջահելներին...
Լուչշե ազգովի փող քցենք, ձեզ ամեն ամիս թոշակ տանք, քան ամեն ընտրությունից ընտրություն սաղիդ դեմքը տեսնեք ու դուք լինեք էլի միակ ընտրվողները ու ընդդիմադիրները։

Հասկացեք, հարգելիներս, դուք զզվցրեեեել եք արդեն, բիձուկներ, դուք արդեն անտանելի եքքք...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել