Lurer.com-ը գրում է.
Գերմանիայի երկրորդ դիվիզիոնի առաջնության 17-րդ տուրում «Յունիոն Բեռլին»-ի և «Գրոյտեր Ֆյուրտ»-ի (1:1) միջև հանդիպմանը գլխավոր մրցավար Բիբիանա Շտեյնհաուսը դարձել է գոլային փոխանցման հեղինակ:
 Բեռլինյան թիմի ֆուտբոլիստի հարվածից հետո գնդակը դիպել է մրցավարին և հայտնվել հյուրերի ֆուտբոլիստի մոտ, վերջինս էլ դարձել է գոլի հեղինակ:
Չնայած մրցակից թիմի ֆուտբոլիստների դժգոհությանը, կին մրցավարը գրանցել է գոլը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել