Պրահայի քաղաքային դատարանը հեռակա կարգով 22 տարվա ազատազրկման է դատապարտել «օրենքով գող» Անդրանիկ Սողոյանին (Ջապ)՝ հայ գործարարի սպանությունը պատվիրելու համար։ «Հանձնման մասին» 1957թ. Եվրոպական կոնվենցիայի համաձայն, որն ի դեպ Հայաստանն էլ է ստորագրել, այս հանցագործին մենք պետք է հանձնենք Չեխիային, որպեսզի նա կրի իր արժանի պատիժը։
Դա այդքան էլ խնդրահարույց չպետք է լինի տեխնիկական տեսակետից, քանի որ Զապը հիմա բնակվում է Գյումրիում։ Գիտեմ, որ գողական ռոմանտիկայի զոհերի ու սուտի լավ տղերքի մոտ կարող է բուռն վրդովմունք առաջացնել նման դիրքորոշումս, բայց ինչպես ասում էր Գլեբ Ժիգլովը՝ գողը պետք է բանտում նստի, իսկ եթե մի բան էլ կարող ենք կազմակերպել, որ նա ուրիշ բանտում նստի, դրանից մենք մենակ կշահենք։

Կից նյութն`այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել