Картинки по запросу տնտեսությունՄոտենում է ավարտին 2016 թվականը: Տնտեսության համար այն լի էր մի շարք իրադարձություններով, որոնք ունեցան թե՛ դրական և թե՛ բացասական ազդեցություն: Բոլոր փոփոխությունները մեկ հոդվածով ամփոփելը ճիշտ չէ, սակայն կարելի է առանձնացնել մի շարք առանցքային ոլորտներ:

Տեղեկատվական տեխնոլոգիաները շարունակում են մեծ քայլերով զարգանալ մեր երկրում: Տեղական ընկերությունները ավելանում են և դրան զուգահեռ դրական տեղաշարժ է առկա նաև միջազգային շուկայում հայկական տեղեկատվական արտադրանքի նկատմամբ: Հաջորդ տարի անհրաժեշտ է շարունակել զարգացման որդեգրած քաղաքականությունը, որը դեռևս շարունակում է արդյունավետ մնալ և հաշվի առնելով վերջին փոփոխությունները, որոնք վերաբերում են մի շարք երկրներում հայկական դեսպանատներում ՏՏ ոլորտի մասնագետների ներդրմամբ, ապա կարելի է ակնկալել, որ արտաքին պահանջարկը կունենա դրական տեղաշարժ:

Գյուղատնտեսության ոլորտը, ի տարբերություն ՏՏ-ի, ավելի անկայուն է, քանի որ անկախ պետական և մասնավոր ներդրումներից՝ զգացնել է տալիս իրեն եղանակային «քմահաճությունը»: Հսկայական զբաղվածություն ապահով ոլորտում (մի քանի հարյուր հազար մարդ) խնդիրներ առաջանում են անգամ մեծ բերքի դեպքում, որը անհրաժեշտ է լինում ամբողջովին վաճառել: Այս առումով կարելի է ասել, որ առկա է դրական տեղաշարժ: Մթերումից դեռևս մի քանի ամիս առաջ պետությունը նստում է բանակցությունների տնտեսվարողների հետ և քննարկում սպասվելիք բերքի գնման գործընթացը:

Այս տարվա նշանակալից իրադարձություններից մեկը կարելի է անվանել պետական համակարգի օպտիմալացումը: Ֆինանսական ոչ առաջնային խնդիրների լուծման համար նախատեսված հոսքերը կրճատվեցին և ուղղվեցին մի շարք այլ կարևոր խնդիրների լուծմանը: Հաջորդ տարվա վերաբերյալ կանխատեսումներ անելը դեռևս վաղ է, սակայն այս տարվա իրականացված փոփոխությունները հուսադրող են և դրական սպասելիքներ են հաղորդում 2017 թվականին: Հուսանք՝ աքլորի տարում կունենանք «աքլորացած» տնտեսություն»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել