Սուբյեկտիվ դիտարկում, ավելին՝ ամենայն հավանականությամբ վիճելի... Բայց պիտի ասեմ :) Իմ կարծիքով Րաֆֆին իրեն ձայն տվածների քաղաքական պոտենցիալը մսխեց։ Ընդ որում, կարծում եմ, որ օբյեկտիվ պատճառներ էլ կային. օրինակ՝ չուներ համապատասխան ինֆրաստրուկտուրա՝ այդ ձայների գոնե մի մասն իր կուսակցության շարքերում ներառելու ու այնտեղ պահելու համար։ Իսկ չուներ, որովհետև չէր ենթադրում, որ այսքան ձայն կհավաքի։ Չմսխելու համար, իհարկե, կարող էր փորձել այլ քաղաքական կուսակցություններին դիմել, բայց դրանք եթե գային արդեն պատրաստի իրենց ենթակառուցվածքով, ապա միանգամից Րաֆֆուն կթողնեին խաղից դուրս՝ խլելով իր ռեսուրսը (քեզնից ավելի փորձված ու ավելի շատ ռեսուրս ունեցող խաղացողին մեջ գցելն անխուսափելի կլանում կնշանակի)։ Օրինակով ասեմ, որ ավելի պարզ լինի. ենթադրենք ինչ-որ չոլերում մենակով քայլելուց պատահաբար մեկ տոննա ոսկի եք գտել։ Ու 20-30 կիլոգրամից ավելի չեք կարող ձեր հետ վերցնել։ Իսկ եթե հարևան գյուղից ինչ-որ մեկին կանչեք, ապա մեծ հավանականությամբ, եկողը ձեզ տեղում կթաղի ու ոսկին ամբողջությամբ կտանի։ Իհարկե, եթե նախօրոք իմանայիք, որ մեկ տոննա ոսկի եք գտնելու, լրիվ այլ կերպ կպատրաստվեիք արշավին, բայց փոշմանելն արդեն ուշ է։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել