Картинки по запросу դրամՀրապարակված պաշտոնական տվյալների համաձայն՝ անցյալ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ բավական բարձր ակտիվություն է արձանագրվել ծառայությունների ոլորտում, վերջինս կազմել է կազմել է 7,8 տոկոս։

Ինչպես նաև բարձր ակտիվությունը պահպանվել է արտաքին առևտրաշրջանառության և առաջին հերթին արտահանման ոլորտում։ Նոյեմբերին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ 34 տոկոսով ավելի շատ ապրանք է արտահանվել Հայաստանից։ Արդյունքում արտահանման տարեկան աճը գերազանցել է 21 տոկոսը։ Ընդհանուր առմամբ արտաքին շուկաներ է առաքվել 1 մլրդ 621 մլն դոլարի ապրանք։

Հարկ է նշել նաև, որ անցած ամսին ակտիվ է եղել նաև ներմուծումը։ Նախորդ տարվանից գրեթե 24 տոկոսով ավել ապրանք է ներկրվել, ինչից հետո ներմուծման տարեկան ցուցանիշը դադարել է անկումային լինել։ Այն 2 տոկոսով գերազանցել է 2015թ. մակարդակը։

Վերը նշված փոփոխությունները իրենց դրական ազդեցությունն են ունեցել տնտեսական աճի վրա։ Վիճակագրական ծառայության օպերատիվ տվյալներով՝ տարեվերջից մեկ ամիս առաջ տնտեսական ակտիվությունը կազմել է 0,6 տոկոս, ինչը 0,3 տոկոսով բարելավվել է։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել