Похожее изображениеՀայաստանի քաղաքական դաշտին ուշադրությամբ հետևողները կնկատեն, որ ՊՆ նախկին նախարար Սեյրան Օհանյանի շուրջ փորձ է արվում արհեստական ինտրիգ ստեղծել, ինչքան հնարավոր է հետաձգել նրա վերադարձը քաղաքական դաշտ: Դա, ըստ էության, արվում է հանրությանը սպասումների մեջ պահելու համար և հնարավորինս մեծացնելով Օհանյանի քաղաքական կշիռը ըննդիմադիր դիրքավորման մեջ: Սակայն նամանտիպ փորձ, եթե ընթերցողները կհիշեն, արդեն մեկ անգամ Հայաստանում տեղի է ունեցել անհամեմատ ավելի մեծ քաղաքական կշիռ ունեցող քաղաքական գործչի կողմից (նկատի ունենք առաջին նախագահին): Տասը տարի լռելուց հետո Լևոն Տեր-ՊԵտրոսյանը վերադարձավ քաղաքական դաշտ ու իսկապես դաշտը սև ու սպիտակի բաժանեց: Այժմ էլ փորձ է արվում դաշտը երկու բևեռի բաժանելու, սակայն այս անգամ խոշոր խաղացողները երկուսը չեն լինի, որովհետև նման նախաձեռնությամբ հանդես գալու հավակնություններ են ներկայացրել նաև ԲՀԿ նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանը, նույն Տեր-Պետրոսյանը, ինչպես նաև Ելք դաշինքը: Հետևաբար Օհանյանը նախ պետք է հստակեցնի իր դիրքորոշումը մտնել-չմտնելու վերաբերյալ, և հետո արդեն նրա կողմնակիցները կամ սատարողները փորձեն քարոզչության այլ ձևաչափ մտածել, քանի որ արհեստական ստեղծված յուրաքանչյուր երևույթ վաղ թե ուշ իրականության հետ բախում է ունենալու: Բացի այդ, եթե նույնիսկ հաջողվեր ապահովել վերջինիս միֆականությունը, ապա այդ պարագայում Սեյրան Օհանյանը պետք է նաև քաղաքագիտական ու հանրային ճկուն մտածելակերպ դրսևորի, հստակ գնահատականներ հնչեցնի՝ բացի «արմատական իշխանափոխություն» ու «բարեփոխում» բառերից: Այնպես որ, ամենայն հարգանք ունենալով նախկին նախարարի հանդեպ՝ պետք է հստակ նշենք, որ նրան չափազանց դժվար ճանապարհ է սպասվում քաղաքական դաշտում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել