Բաղադրիչներ
- Խմորի համար՝
- կարագ - 100 գր
- շաքարավազ - 1 թ/գդ
- աղ - 2 գր
- կաթ - 125 մլ
- ջուր - 125 մլ
- ալյուր - 180 գր
- ձու - 4 հատ
- Կրեմի համար՝
- կաթ - 125 մլ
- շաքարավազ - 20 գր
- ձվի դեղնուց - 1 հատ
- կարագ - 10 գր
- օսլա (крахмал) - 0,5 ճ/գդ
- շոկոլադ սև - 50 գր
- Շոկոլադե ջնարակի համար՝
- շոկոլադ սև - 100 գր
- կարագ - 40 գր
Պատրաստման եղանակ
- Պատրաստում ենք եփովի խմորը: Կարագը, շաքարավազն ու աղը լցնում ենք կաթսայի մեջ, ավելացնում կաթն ու ջուրը: Խառնուրդը դնում ենք կրակին և եռացնում: Հենց որ այն սկսում է եռալ, կրակից վերցնում ենք, ավելացնում մաղած ալյուրը և արագ-արագ խառնում, մինչև ստացվի համասեռ զանգված: Խմորը նորից դնում ենք կրակին ու խառնում: Հենց որ խմորը սկսում է կպչել կաթսայի պատերին, վերցնում ենք:
Ձվերը պատառաքաղով թեթևակի հարում ենք, աստիճանաբար ավելացնում դեռ տաք խմորին և արագ-արագ խառնում ենք, որպեսզի չմակարդվի: Պետք է ստացվի հարթ, փայլուն խմոր: - Ջեռոցը տաքացնում ենք 180 աստիճան և խմորը լցնում հրուշակեղենի համար նախատեսված պարկի կամ տոպրակի մեջ:
- Այնուհետև 10-12 սմ երկարությամբ ու 2 սմ լայնությամբ լցնում ենք տապակի մեջ (բավականաչափ արանքներ թողնելով) և թխում տաքացրած ջեռոցում 30-40 րոպե:
- Էկլերները պետք է բոլոր կողմերից լավ վարդագունեն (թխելու ընթացքում չի կարելի ջեռոցը բացել, այլապես էկլերները չեն ուռչի կամ կդեֆորմացվեն):
- Պատրաստում ենք կրեմը: Լցնում ենք կաթը, առանձին ամանի մեջ լցնում ենք շաքարավազը, ձվի դեղնուցներն ու օսլան:
- Շոկոլադը միկրոալիքային վառարանում հալեցնում ենք:
- Կաթը եռացնում ենք և ավելացնում դեղնուցային զանգվածը՝ չդադարելով խառնելը: Այնուհետև խառնելով ավելացնում ենք շոկոլադը: Վերջում ավելացնում ենք կարագը, զանգվածը կրակից վերցնում ու լավ խառնում մինչև ստանանք համասեռ զանգված: Կրեմը ծածկում ենք պոլիէթիլենային թաղանթով և 15 րոպեով տեղափոխում սառցախցիկ:
- Խմորները հովացնում ենք և հակառակ կողմից զիգզագաձև գլխադրի միջոցով 3 անցք անում:
- Կրեմը լցնում ենք ամանի մեջ:
- Այնուհետև լցնում ենք փոքր գլխադիր ունեցող խոհարարական պարկի մեջ:
- Կրեմն անցքերով լցնում ենք:
- Դուրս եկած մասերը դանակով հավասարեցնում ենք:
- Պատրաստում ենք շոկոլադե ջնարակը: Շոկոլադը գոլորշու վրա հալեցնում ենք, ավելացնում կարագն ու լավ խառնում: Այնուհետև զգուշությամբ քսում ենք էկլերների վրա:
- Ահա և վերջ:
Ամանորին խորհուրդ ենք տալիս պատրաստել շոկոլադե էկլերներ և հաճելի պահեր պարգևել Ձեր հյուրերին:
Նյութի աղբյուր՝ http://www.cooks.am/%D5%B7%D5%B8%D5%AF%D5%B8%D5%AC%D5%A1%D5%A4%D5%A5-%D5%A7%D5%AF%D5%AC%D5%A5%D6%80%D5%B6%D5%A5%D6%80/
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել