Ներկայացնում ենք թերթի առաջնորդողից մի հատված.
 
«Սա Վիգեն Սարգսյանի երկրորդ պաշտոնական այցն էր Ռուսաստանից հետո, որտեղ ստորագրվեց հայ-ռուսական միասնական զորախմբի մասին պայմանագիրը։ Այս հարցը բազմիցս է քննարկվել վրացական փորձագիտական հանրության շրջանակների կողմից, քննարկումներ կային նույնիսկ, որ այն կարող է օգտագործվել Վրաստանի դեմ։ Բնականաբար, սա յուրահատուկ ժեստ էր Վրաստանին, որն ըստ արժանվույն կգնահատվի Վրաստանի իշխանությունների կողմից։
 
Թվում է, թե այդպես էլ պետք է լիներ, հարևան երկրներն առաջինը միմյանց ուղղությամբ քայլեր պետք է կատարեն, սակայն, եթե հաշվի առնենք տարածաշրջանում տիրող իրավիճակը, կարելի էր ենթադրել, որ ՀՀ ՊՆ նախարարը կարող էր խուսափել այցելել Վրաստան և Վրաստանին տրամադրել իր առաջին այցերից մեկը։
Սա դրական զարգացում է, որը ցույց է տալիս, որ անկախ ռուսական կամքից հայ-վրացական հարաբերություններն ընթանում են իրենց հունով»,- «168 Ժամի» թղթակցի հետ զրույցում այս մասին է ասել Վրաստանի ԱԳ նախկին նախարար, դիվանագետ Իրակլի Մենագարիշվիլին` անդրադառնալով ՀՀ ՊՆ նախարար Վիգեն Սարգսյանի այցին Վրաստան։
 
«Կարծում եմ` նման հարցերից մեկը հայ-ռուսական զորախումբն էր, քանի որ շատ էր խոսվում, որ այն Հայաստանում է լինելու ՆԱՏՕ-ի դեմ, և այլն, և այլն։ Ուստի ավելորդ չէր լինի, որպեսզի հայկական կողմը վստահեցներ, որ այդ խոսակցություններն անհիմն են։ Վստահ եմ` այդպես էլ եղել է»,- ասել է վրացի դիվանագետը։
 
Նրա համոզմամբ` ապրիլյան պատերազմից հետո ԼՂ հակամարտության գոտում տիրող իրավիճակը, հայկական կողմի դիրքորոշումը պատերազմից հետո, բանակցային գործընթացը ևս քննարկվել է Վրաստանում»,–գրում է թերթը։
 
Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել