Ձվարանների պոլիկիստոզը տիպիկ կանացի հիվանդություն է, ցավոք, ոչ հազվադեպ: Դա ձվարանների տարբեր չափի մեծաթիվ կիստաների առաջացումն է:

Որպես կանոն՝ դրանցից առանձնակի վնաս չկա, բայց առաջընթաց պատկերի դեպքում այդ հիվանդությունը կարող է սպառնալ անպտղությամբ, ճաղատացմամբ, ճարպակալմամբ և սեբորեայով:

Այդ պատճառով կարևոր է հիվանդությունը հայտնաբերել վաղ փուլում:

Կիստայի առաջացման ախտանիշերը

1. Փոփոխություններ միզելու ընթացքում

Այդ թվում են՝ չափազանց հաճախ միզելը՝ ընդհուպ մինչև անկառավարելի, և հետո այրոցը:

2. Անոմալ արյունահոսություններ

Ձվարանների պոլիկիստոզի դեպքում դաշտանային ցիկլը խախտվում է, կարղ են դիտվել «չծրագրված» արյունահոսություններ:

3. Ցավ սեռական ակտի ժամանակ

Պատճառները կարող են տարբեր լինել, այդ թվում՝ հեշտոցային վարակներ և բորբոքումներ: Բայց եթե դա մշտական համախտանիշ է դառնում, հավանաբար, խոսքն ավելի լուրջ դեպքի մասին է:

4. Սրտխառնոց

Սրտխառնոց կանայք ունենում են ոչ միայն հղիության ժամանակ, այլև կարող է լինել հորմոնալ խախտումների դեպքում, որոնք հանգեցնում են կիստաների առաջացման:

5. Բորբոքում որովայնի շրջանում

Փքվելը և բորբոքային գործընթացները ցավի ֆոնին, որոնք առաջացել են հանկարծ և մի քանի օր չեն անցնում, ևս մտահոգիչ են:

6. Գոտկային ցավեր

Դա ձվարանների պոլիկիստոզի երկրորդային ախտանիշ է: Այն պետք է դիտարկել ընդհանուր առմամբ, բայց զգոնությունը պետք չէ կորցնել:

7. Քաշի կտրուկ փոփոխություններ

Քաշի հանկարծակի փոփոխության դեպքում ևս պարտադիր դիմեք բժշկի:

8. Մշտական հոգնածություն

Այն ուղղակիորեն չի խոսում ձվարաններում կիստայի առկայության մասին, բայց հոգնածության ցածր շեմը պետք է մտահոգի:

9. Ցավ աճուկում

Աճուկի ցավը ձվարանների պոլիկիստոզի կարևոր նշան է: Եթե դա լինում է ոչ դաշտանային շրջանում, պետք է բժշկի դիմել:

Նշենք, որ առանց բժշկի նախնական խորհրդատվության, պետք չէ ինքնաբուժությամբ զբաղվել:

Բայց կան որոշակի բնական դեղեր, որոնք օգնում են պոլիկիստոզի դեպքում՝ մատուտակի արմատ, վիտեքս, խատուտիկ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել