Տեսանյութում (այս մեկը դեռ չեն հասցրել ցանցից հեռացնել, թեպետ այն անոնսային տարբերակն է՝ առանց բուն մահապատժի տեսարանի ցուցադրման) ներկայացվում է «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության կողմից Սիրիայի հյուսիսում՝ Ալ-Դանա բնակավայրի շրջակայքում գերևարված 2 թուրք զինծառայողների մահապատիժը։ Նրանց նախ նվաստացնում են, հետո՝ կենդանի այրում... Հերթական հոլովակի ձևը և բովանդակությունը ևս խոսում են կառույցի կողմից տեխնիկական ու քարոզչական ժամանակակից տեխնոլոգիաների և համապատասխան մասնագետների ծառայությունների օգտագործման իրողությունը: Թուրք օգտատերերի շրջանում տեսանյութի տարածումը կանխելու նպատակով օրվա ընթացքում երկրի իշխանություններն արգելափակել են Twitter, Facebook և YouTube ցանցերը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել