Lurer.com-ը գրում է.

Արևելագետ Արմեն Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.«Տեսանյութում (այս մեկը դեռ չեն հասցրել ցանցից հեռացնել, թեպետ այն անոնսային տարբերակն է՝առանց բուն մահապատժի տեսարանի ցուցադրման) ներկայացվում է «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության կողմից Սիրիայի հյուսիսում՝ Ալ-Դանա բնակավայրի շրջակայքում գերևարված 2 թուրք զինծառայողների մահապատիժը. նրանց նախ նվաստացնում են, հետո կենդանի այրում...
 Հերթական հոլովակի ձևը և բովանդակությունը ևս խոսում են կառույցի կողմից տեխնիկական ու քարոզչական ժամանակակից տեխնոլոգիաների և համապատասխան մասնագետների ծառայությունների օգտագործման իրողությունը:

Թուրք օգտատերերի շրջանում տեսանյութի տարածումը կանխելու նպատակով օրվա ընթացքում երկրի իշխանություններն արգելափակել են Twitter, Facebook և YouTube ցանցերը»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել