Овсянка: делает ли она нас лучше?Շատ քիչ թվով մթերքներ իրենց օգտակար հատկությունների ծավալով կարող են մրցել վարսակի հետ։ Գիտական հետազոտությունները վկայում են, որ վարսակն օժտված է առողջարար ֆունկցիաների աներևակայելի հավաքածուով։ Այն կարգավորում է նյութափոխանակությունը, բարերար ազդեցություն է գործում սրտի վրա և կանոնավոր օգտագործման դեպքում օգնում է ազատվել ավելորդ քաշից։ Վարսակը նաև էներգիայի աղբյուր է, որն արժե ընդգրկել ամենօրյա սննդակարգում։ Պետք է իմանալ, որ՝

Վարսակն օգնում է

1. Իջեցնել արյան մեջ խոլեստերինի մակարդակը և հոգալ սրտի մասին

Հարկավոր է պարզապես ամեն առավոտ՝ քաղցած ժամանակ, խմել վարսակի եփուկ: Վարսակը հարուստ է ճարպոտ օմեգա-6 ամինաթթուներով և լինոլաթթվով, որոնք օրգանիզմին «ճիշտ» ճարպերով են ապահովում և թույլ են տալիս նվազեցնել «վատ» խոլեստերինի մակարդակը՝ պաշտպանելով մեզ սրտային հիվանդություններից։

2. Պակասեցնել կալորիաների թիվը

Վարսակի մեջ շատ քիչ կալորիաներ կան, սակայն այն շատ սննդարար մթերք է։ Այն պարունակում է առողջ ճարպեր, բջջանյութ, հանքանյութեր, օլիգոէլեմենտներ։ Այդ պատճառով էլ այն դիետայի համար գերազանց մթերք է համարվում։

3. Մաքրել օրգանիզմը

Վարսակի բաղադրության մեջ եղած ամինաթթուների գործածումը լյարդին թույլ է տալիս լեցիտին արտադրել։ Լեցիտինն անհրաժեշտ է դետոքսիկացիայի և օրգանիզմը մաքրելու համար։ Բջջանյութով հարուստ վարսակ օգտագործելով՝ մենք մեր անոթների պատերը մաքրում ենք ճարպային նստվածքներից և խոլեստերինից։

4. Վերահսկել արյան մեջ շաքարի մակարդակը

Վարսակ խորհուրդ են տալիս նաև այն մարդկանց, ովքեր տառապում են դիաբետից։ Օգտակար բուսական մանրաթելերը լավացնում են մարսողությունը և օսլայի յուրացումը՝ կարգավորելով արյան մեջ գլյուկոզայի մակարդակը։

Овсянка: делает ли она нас лучше?

5. Պաշտպանվել քաղցկեղից

Բազմաթիվ հետազոտություններ ապացուցում են, որ վարսակի մեջ եղած որոշակի ֆիտոքիմիական նյութեր մեզ կարող են պաշտպանել քաղցկեղի զարգացման ռիսկից։ Այդ պատճառով էլ ամեն օր վարսակ գործածելու կարևորությունն ակնհայտ է։

6. Բարելավել մարսողությունը

Վարսակն իջեցնում է լեղաթթվի մակարդակը՝ հեշտացնելով աղեստամոքսային տրակտում սննդի անցանելիությունը և կանխելով աղիների խցանումները։ Վարսակը պարունակում է, այսպես կոչված, «դանդաղ» ածխաջրեր, որոնք յուրացվելով երկար ժամանակով չեզոքացնում են քաղցի զգացումը։

Овсянка: делает ли она нас лучше?

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել