Թուրքիայի դատարանը վճռել է կալանավորել հայտնի լրագրող Ջան ԴյունդարինBarometer.am-ը գրում է.

Ստամբուլի ծանր հանցագործությունները քննող 22-րդ դատարանը որոշում է կայացրել հայտնի թուրք լրագրող Ջան Դյունդարին կալանավորելու վերաբերյալ, հայտնում է թուրքական "Անադոլու" գործակալությունը:

Լրագրողը, ով մեկ օրով եղել է "ահաբեկչական խմբավորման քարոզչություն" իրականացնելու հիմնավորմամբ փակված "Özgür Gündem" պարբերականի երկրորդ գլխավոր խմբագիրը, մեղադրվում է "ահաբեկչական խմբավորումների հայտարարությունները հրապարակելու" մեջ: Նրան սպառնում է 1-3 տարվա ազատազրկում:

Դատական նիստին Դյունդարը ներկա չի եղել: Դատավորը կալանավորման մասին որոշման ընդունումից հետո վճռել է հետաձգել նիստը:

Ներկայում Դյունդարը անձնական անվտանգությունից ելնելով 2016 թվականի հունիսից բնակվում է Գերմանիայում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել