Չինական Անկանգ քաղաքի բնակիչը 25 տարի շարունակ ձեռքի նռնակն օգտագործել է որպես ընկույզկոտրիչ:

Որ իր ձեռքերում մահաբեր զենք է, տղամարդը հասկացել է միայն այն ժամանակ, երբ տեսել է ոստիկանության տարածած թռուցիկը, որտեղ պատկերված են եղել նռնակների տեսակներ: Բացահայտումից հետո հաջողակը դիմել է ոստիկանություն և հայտնել, որ նռնակն իրեն նվիրել է ընկերը: Ոստիկանները զարմացել էին, թե այդպիսի շահագործման պայմաններում ինչպես այն չի պայթել: Ենթադրաբար դրա մեջ ուղղակի լիցք չի եղել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել