Գիտնականները հետաքրքիր փաստեր են պարզել այն մասին, թե ինչ է տեղի ունենում մարդու մարմնի հետ սեքսի ժամանակ:

Տարօրինակ բաներ, որոնք տեղի են ունենում սեքսի ժամանակ

Image result

Կանանց կուրծքը մեծանում է

Գրգռված վիճակում արյան մեծ հոսքը դեպի այդ հատված կարող է կնոջ կուրծքը մեծացնել 25%-ով: Հենց այդ պատճառով տղամարդիկ չպետք է թերագնահատեն նախնական շոյանքները: Սեքսուալ գրգռվածությունը լավացնում է արյան շրջանառությունը ընդհանուր առմամբ և խթանում է արյան հոսքը դեպի էրոգեն գոտիներ: Կնոջ կուրծքը նաև կարող է թեթևակի փոխել գույնը, կարող են մգանալ ծծապտուկները:

Ուղեղը սեքսին արձագանքում է թմրանյութի պես

Մարմինը պարզապես քիմիական ռեակցիաների շարք է, և պատմականորեն մարդու ամենասիրելի թմրանյութերից մեկը սեքսն է: Գրգռվածության ժամանակ արյան մեջ առաջանում է հաճույքի հորմոն դոֆամին, մակերիկամները սկսում են ադրենալին արտադրել, իսկ հիպոթալամուսն արտադրում է օքսիտոցին և պրոլակտին: Օրգազմի ժամանակ անջատվում են ավելի շատ տարատեսակ հորմոններ, որոնք էլ ստեղծում են երանության և էյֆորիայի զգացումը, որը ցանկություն է լինում նորից ու նորից զգալ:

Պարբերական սեքսը լավացնում է իմունային համակարգի աշխատանքը

Հետազոտություններից մեկի համաձայն՝ սեռապես ակտիվ մարդիկ ավելի առողջ են և ավելի քիչ են հիվանդանում, քան սեքսով ավելի հազվադեպ զբաղվողները: Պարբերական սեքսը բարձրացնում է իմունոգլոբուլինի մակարդակը և նպաստում է լիմֆոցիտների քանակի ավելացմանը, որոնք վարակների դեմ պայքարի հիմնական մաս են:

Օրգազմի ժամանակ ուժեղանում է հոտը

Սեքսի ժամանակ արյան մեջ ընկնող հորմոններից է պրոլակտինը, որն ակտիվացնում է ուղեղի այն մասը, որը պատասխանատու է հոտերի ընկալման համար: Այդ հոտն այնքան երկար է մնում հիշողության մեջ, որ դուք կարող եք գրգռվել՝ պարզապես զգալով սիրեցյալի ֆերոմոնների բույրը:

Կանայք պետք է օրգազմ ապրեն

Գրգռման ժամանակ արյունը հոսում է դեպի ծլիկ և այն կարող է նույնիսկ կրկնակի մեծանալ: Օրգազմից հետո այն 10 րոպեում վերադառնում է իր նորմալ չափին: Եթե կինը գրգռվի և օրգազմ չստանա, արյունը կմնա այդ մասում մի քանի ժամ: Դրա հետ կապված՝ շատ կանայք կարող են անհարմարություն, գրգռվածություն կամ հիասթափություն զգալ:

Ցավի նկատմամբ զգայնությունը նվազում է

Սեռական ակտի ժամանակ ցավին դիմանալու օրգանիզմի ունակությունը կտրուկ աճում է, հատկապես կանանց դեպքում: Ցավի զգացումը ոչ միայն նվազում է, այն կարող է ընկալվել որպես հաճույք:

Լավ սեքսից հետո դուք բառացիորեն փայլում եք

Արյունը բարելավում է արյան շրջանառությունը, ինչը դրականորեն է ազդում մաշկի վրա. ավելանում է կոլագենի արտադրությունը, մաշկն ավելի շատ թթվածին է ստանում, դառնում է ավելի երիտասարդ և առաձգական:

Պարբերական սեքսը ավելացնում է պտղաբերությունը

Պարզվում է՝ սեքսը ցիկլի նույնիսկ «անվտանգ» օրերին մեծացնում է հղիանալու հավանականությունը բեղմնավորման համար ավելի բարենպաստ օրերին: Պարբերական սեքսը նաև մեծացնում է անպտղության հանգեցնող հիվանդությունների դեմ պայքարելու օրգանիզմի ունակությունը:

Սեքսը հավասարազոր է խաղատանը խաղալուն

Սեքսի ժամանակ ուղեղում ակտիվանում է նույն հատվածը, ինչ խաղատանը խաղալու, համեղ ուտելու կամ թմրանյութեր ընդունելու ժամանակ, այսպես կոչված, ուղեղի պարգևների կենտրոնը: Հենց այն միանում է, մարդը բառացիորեն վերածվում է ազարտային ֆանատիկոսի, որը չի հանգստանում, մինչև իր ուզածը չի ստանում:

Ջերմությունը և ճնշումը բարձրանում են

Լավ սեքսը համարժեք է սպորտդահլիճում մարզվելուն: Ակտիվ շարժումները, դիրքերի փոփոխությունը ավելացնում են սրտի կծկումների հաճախականությունը, ինչից հետո արյան ճնշումը և մարմնի ջերմաստիճանը բարձրանում են:

Տղամարդիկ ուզում են քնել սեքսից հետո

Անկախ օրվա ժամանակից՝ սեքսից հետո տղամարդիկ ուժերի որոշակի անկում և քնկոտություն են զգում, որովհետև սերմնաժայթքման ժամանակ տղամարդու ուղեղն արտազատում է մեծ քանակությամբ քիմիական նյութեր, ինչպիսիք են՝ նորադրենալինը, սերոտոնինը, օքսիտոցինը, վազոպրեսինը, պրոլակտին հորմոնը: Դրանք բոլորը կապված են թուլացման, երջանկության, քնկոտության հետ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել