Image result for эль бабՎերջին օրերին ընդդիմադիր «Սիրիական ազատ բանակի»(ՍԱԲ) զինյալները թուրքական օդուժի և ցամաքային որոշ ստորաբաժանումների աջակցությամբ դարձյալ վերսկսել են ակտիվ ռազմագործողությունը Հալեպ նահանգի հյուսիսում գտնվող «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական կողմից վերահսկվող ալ-Բաբ քաղաքի դեմ:

Չնայած նախնական որոշակի առաջխաղացմանն, այնուամենայնիվ, հարձակվող կողմին չի հաջողվում վերջնականապես գրավել քաղաքը, ավելին, կրելով մարդկային և տեխնիկական զգալի կորուստներ, նրանք նահանջում են: Այսպես՝ միայն վերջին երկու օրերի ընթացքում, տարբեր աղբյուրների հաղորդմամբ՝ սպանվել է շուրջ 2 տասնյակ թուրք զինծառայող, մոտ 4 տասնյակը վիրավորվել, սպանվել են նաև 5 տասնյակ ՍԱԲ-ի զինյալներ, շարքից դուրս է եկել մի քանի միավոր զրահատեխնիկա, իսլամականների վերահսկողության տակ է անցել 2 Leopard տեսակի տանկ։ ԻՊ-ի հաջողության ամենաառանցքային գրավականը մահապարտ ահաբեկիչների մասնակցությամբ իրականացվող անակնկալ հարձակումների մարտավարությունն է:

Ալ-Բաբի շուրջ ընթացող մարտերը հերթկան ապացույցն են այն իրողության, որ սիրիական մարտադաշտում ծավալվող ռազմագործողություններն իրենց բնույթով բավական բարդ են, և որևէ դերակատար, անգամ կանոնավոր ստորաբաժանում կամ հատուկ նշանակության զորամիավորում ցամաքային գործողություններում չի կարող անկորուստ կամ գոնե աննկատ կորուստներով լուրջ ռազմավարական հաջողություններ արձանագրել:

Ինչ խոսք, կասկածից վեր է, որ թուրքական ԶՈՒ աջակցությամբ սիրիական ընդդիմադիրներին ի վերջո հաջողվելու է գրավել ալ-Բաբն, ամբողջ հարցն այն է, թե ինչ գնով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել