Lurer.com-ը գրում է.
 Հայազգի լեգենդար շանսոնյե Շառլ Ազնավուրը դեկտեմբերի 21-ից Փարիզի սպորտային պալատում սկսել է երեք բացառիկ համերգների շարքը: Ինչպես փոխանցում է Nouvelles dArmenie-ն, Ազնավուրն իր երգերով հուզել է համերգին ներկա հանդիսատեսին՝ ներկայացնելով հայտնի հիթերն ու կարիերայում իրեն հաջողություն բերած երգերը:
 Շանսոնյեյի մյուս համերգները Փարիզում կայանալու են դեկտեմբերի 26-ին և 28-ին: 2015-ի սեպտեմբերին նույն սրահում ունեցած համերգով գրեթե 93-ամյա Ազնավուրը սկսեց համաշխարհային շրջագայությունը, այդ թվում՝ Երևանում, Մոսկվայում, Նյու Յորքում, Բոստոնում, Մոնրեալում, Քվեբեկում, Մայամիում, Լոս-Անջելեսում՝ սահմանելով հաճախելիության նոր ռեկորդներ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել