Image result for ՀալեպԱյ սա հետաքրքիր է։
Հենց նոր տեղեկություն տարածվեց, որ Հալեպի արևելյան հատվածից դուրս եկան վերջին 4000 ընդդիմադիրները:
Դրան զուգահեռ՝ տեղեկություններ են հասնում, որ սիրիական բանակը մինչև ամսվա վերջ ժամանակ է տվել քրդական զինուժին դուրս գալ Հալեպից:
Ի՞նչ է ստացվում․ Հալեպում Մոսկվայի և Անկարայի միջև կոնկրետ պայմանավորվածությունների ու գործողությունների ականատեսն ենք լինում: Քրդական զինուժին Հալեպից հանելու նախաձեռնությունը հիմնականում Թուրքիայինն է:
Սակայն սիրիական կառավարական ուժերն էլ դեմ չեն լինի, եթե քրդերը դուրս գան Հալեպից:
Եթե ազատագրել Հալեպը, ուրեմն՝ ամբողջությամբ...
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել