Картинки по запросу бежать из страныԱյսօր պարզ դարձավ, որ հերթական «մոլի հայրենասերն» է ստորագրել Բաքվի իբր թե խաղաղության դեկլարացիան ու պատրաստվում է գնալ Ադրբեջանի մայրաքաղաք։ Դա Անահիտ Սինանյանն է, ով «Սասնա ծռերի» գործով բանտարկված Կարո Եղնուկյանի դատավարություններին ակտիվ մասնակցություն էր ունենում ու մասնակցում նրա պատիժը փոխելուն ուղղված բողոքի ակցիաներին։ Բայց ինչպես ասում են, աղջիկը հոգնեց պայքարել ռեժիմի դեմ, այն էլ՝ դրսից, ու որոշեց պայքարը շարունակել Բաքվում։ Ոչ մի կերպ չենք ուզում ինչ-որ գնահատական տալ այս արարքին, սակայն պետք է հաշվի առնենք երկու կարևոր հանգամանք՝ 1. «Ծռերական» հայրենափրկության, իսկ իրականում հայրենադավության երանգները աստիճանաբար ավելի են ուրվագծվում, ու հեչ զարմանալու չի լինի, որ օրերից մի օր, ասենք, ՊՊԾ շենք գրավողներից մեկը անձամբ ճամպրուկները հավաքի դեպի Բաքու։ 2. Ստեղծված իրավիճակում հասարակության այն լայն սեգմենտը, ովքեր հերոսացնում էր արկածախնդիրներին, այժմ լավ հնարավորություն է ստանում աստիճանաբար համոզվելու, որ ոչ միայն ճիշտ էր «Սասնա ծռերի» լիկվիդացումը, այլ նաև, ինչպես ժողովուրդն է սիրում ասել, իշխանությունը մի բան էլ քիչ է արել։ Ու անկեղծ ասած՝ ինչքան շուտ ջրի երես դուրս գան այս տեսակ մարդիկ, այնքան ավելի լավ մեր հանրության համար թացը չորից տարբերելու համար։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել