Ժամանակակից տներում չկան փոքրիկ պատուհաններ լոգարաններում:

Իսկ հին տներում դրանք պարտադիր պետք է լինեին:

Կա մի քանի վարկած, որոնցից մեկի համաձայն՝ նախկինում տներում ջուրը տաքացվել է գազի վառարանով և շինարարական նորմերի համաձայն՝ նախատեսված են եղել այդպիսի պատուհաններ:

Հրդեհի կամ պայթյունի դեպքում պատուհանը պետք է օգներ պատերը պահպանել քանդվելուց:

Եթե վառարանը եղել է սանհանգույցի տարածքում, պայթյունի ալիքը դուրս է հանել պատուհանը, իսկ պատերն ամբողջական են մնացել:

Հիմնավորված վարկած է, բայց վառարանները ստեղծվել են միայն ԽՍՀՄ-ում, իսկ փոքրիկ պատուհաններ եղել են դեռևս ցարական ժամանակներում:

Պարզվում է՝ այդ պատուհաններն իրականում մի քանի գործառույթ են կատարել:

Առաջին և ամենակարևորը՝ այն որպես լույսի աղբյուր է ծառայել:

Նախքան էլեկտրականության ստեղծվելը լոգասենյակ մտնելու համար անհրաժեշտ է եղել մոմեր կամ կերոսինով լամպ վառել, իսկ այդպիսի պատուհանը ծառայել է որպես լույսի աղբյուր:

Նաև այդ պատուհանների շնորհիվ կատարվել է օդափոխությունը:

Որպեսզի խոնավությունը չկուտակվեր, պատուհանները բացել են և օդափոխել տարածքը:

Իսկ եթե լոգարանում ինչ-որ մեկն իրեն վատ է զգացել, կամ երեխան չի կարողացել ինքնուրույն բացել դուռը ներսից, հնարավոր է եղել այդ պատուհանով մտնել տարածք և օգնել դուրս գալ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել