Lurer.com-ը գրում է.

Ադրբեջանում իրենց ներկայացուցչությունների գործունեությունը դադարեցնում են եւս 4 արտասահմանյան ընկերություններ: Այս մասին հայտնում է ադրբեջանական azadliq.info լրատվական գործակալությունը:

Արտասահմանյան ընկերությունների՝ Ադրբեջանը լքելու գլխավոր պատճառը շարունակում է մնալ այդ երկրում սկսված խորը տնտեսական ճգնաժամը: Այս անգամ Ադրբեջանը լքում են Black Gold İnternational Oil FZCO, Venaas Caspian LTD, Velosi (HK) Limited ընկերությունները, British Airways ընկերության Ադրբեջանի ներկայացուցչությունը :

Նավթի համաշխարհային գների եւ մանաթի փոխարժեքի անկման պատճառով Ադրբեջանը, որի պետական բյուջեն 75 տոկոսով ձեւավորվում է էներգակիրների արտահանումից ստացվող եկամուտների հաշվին, հայտնվել է խոր տնտեսական ճգնաժամում: 2016-ի հունվար-նոյեմբերի ընթացքում Ադրբեջանից արտահանված չվերամշակված նավթը կազմել է այդ երկրի արտահանման 71 տոկոսը: Դեկտեմբերի 21-ին դոլար-մանաթ պաշտոնական փոխարժեքը կազմել է 1,7575 մանաթ: Ադրբեջանի սեւ շուկայում դոլար-մանաթ փոխարժեքը հասել է ռեկորդային 2,5 մանաթի: Ադրբեջանի ազգային արժույթը մեկ տարում պաշտոնապես արժեզրկվել է 118 տոկոսով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել