EXCLUSIVE

Հաղորդավարուհի Սիմա Բաղդասարյանի համար Նոր տարին ամենասիրելի տոներից մեկն է. ամեն տարի հատուկ սիրով է պատրաստվում: Հաղորդավարուհին նկարահանվել է BlogNews.am-ի ամանորյա ֆոտոշարքում: 

Յուրաքանչյուր տարի Ամանորը դիմավորում եմ տանը. սա մեզ համար ավանդույթ է

Հիմնականում համաքվում ենք սկեսուրիս տանը, որից հետո շարունակում ենք նշել կա՛մ ռեստորանում, կա՛մ էլ ակումբում: Ամանորյա նվերները մասամբ պատրաստել եմ, չգիտեմ ինչու, այս տարի դեռ հեքիաթային շունչը չեմ զգում, որովհետև միգուցե աշխատանքի բերումով ավելի խառն եմ: Հուսամ՝ կտրամադրեմ մի քանի օր ցուցակ գրելու համար, թե ում ինչ պետք է գնեմ, որպեսզի կարողանամ գնումներ կատարել:

Նոր տարին իմ ամենասիրելի տոներից է

Սիրում եմ այս տոնը, չնայած առաջին տեղում ինձ համար Զատիկն է: Նույնիսկ այս տարիքում հեքիաթի և հրաշքի եմ սպասում: Այս տարին ինձ համար ոչնչով չի առանձնացել, ստաբիլ տարի էր ինձ համար: Դեռ նոր առաջարկներ չեն եղել, բայց ինքս ծրագրել եմ որևէ բան փոփոխել աշխատանքի առումով: Ուզում եմ ամեն ինչ իրականացնել, նոր խոսել դրանց մասին: 

Տասը տարեկանում հասկացա, որ ձմեռ պապ չկա:

Բավականին ուշ տարիքում հասկացա, շնորհիվ իմ մայրիկի, քանի որ կարողացել էր պահպանել այդ հեքիաթային վիճակը: Հիշում եմ, չէի ուզում քնել և աչքս պահում էի դռանը: Չհասկացա, թե ինչպես քնեցի և չտեսա, թե ինչպես եկավ: Միայն առավոտյան հասկացա, որ մայրս էր մտել սենյակ և բարձիս տակ նվեր դրել:

Հայրս բավականին խիստ էր, և ես տանից չէի կարող բացակայել։

2000 թվականն էր, երբ ես առաջին անգամ ընկերներիս հետ դիմավորեցի Նոր տարին. հայրս բավականին խիստ էր, և ես չէի կարողանում Ամանորին տանից բացակայել: Այդ տարի ես դիմավորեցի իմ ընկերների հետ, և դա ինձ համար շատ տպավորիչ էր: 

Մայրանալու ցանկությունը իմ  մեջ արդեն երկար ժամանակ է՝ կա:

Անկեղծ ասած՝ չգիտեմ՝ ինչի եմ սպասում, բայց միշտ ինչ-որ մի երազանք ունենում եմ: Ուզում եմ առողջ լինենք, ընտանեկան նորություններ լինեն, նոր առաջարկներ լինեն: Կարծում եմ՝ երազանքները չեն տարբերվում: Ես սրտանց ուզում եմ, որ բոլորի մոտ այդ ամենը իրականանան: Ես չեմ սպասում Ամանորին, որպեսզի մայրանալու երազանքը պահեմ, այդ ցանկությունը իմ մեջ է արդեն երկար ժամանակ է՝ կա: Հուսամ՝ հաջորդ տարի այդ մեծ երազանքներից մեկը կիրականանա:  

Ես լավ տան կին եմ. սիրում եմ պատրաստել և պատրաստվել։

Շատերի մոտ զարմանք է առաջացնում, որ ես կարող եմ լավ պատրաստել: Շատ սիրում եմ, երբ իմ ընկերները հյուրընկալվում են մեր տանը: Կան ֆիքսված օրեր, երբ իմ ընկերներն են գալիս և երբ գալիս են ամուսնուս ընկերները: Ամեն ինչ հասցնում եմ, և դժգոհություններ չկան:

Ես այն մարդկանցից եմ, ովքեր հետևում են նորաձևությանը:

Իհարկե, ինձ համար առաջնային չէ դա, քանի որ նախ պետք է սազի և ինձ հոգեհարազատ լինի, բայց քանի որ գիտենք, որ թավիշն է նորաձև, ես պատրաստվում եմ  կարմիր զգեստ կրել, որին մի փոքր դիզայներական լուծումներ եմ տվել: Կարծում եմ՝ բավականին գեղեցիկ է ստացել: Ես մեկ տարի շարունակ սկսել եմ համագործակցել մեր հայ դիզայներների հետ, ես էլ համարում եմ, որ հայկականը նորաձև է: Համամիտ եմ այդ կարգախոսի հետ, որը ես շատ գնահատում եմ: Ինձ համար հագուստի գինը կարևոր չէ, կարևորը կարն է և որակը: Ես չեմ համարում, որ եթե թանկ է, ուրեմն՝ պարտադիր լավն է:

Նյութը՝ Սիրանուշ Գրիգորյանի

Լուսանկարները՝ Կարեն Հովհաննիսյանի

Արտ տնօրեն՝ Կարեն Անտինյան

Նկարահանումներն իրականացվել են Հավանա ռեստորանային համալիրում


Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել