«Այսօր՝ դեկտեմբերի 21-ին, երկօրյա պաշտոնական այցով Վրաստան է ժամանել Հայաստանի պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը: Նրանց դիմավորել է Վրաստանի պաշտպանության նախարար Լևան Իզորիան»,- տեղեկացնում է Վրաստանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը:

Հայաստանի և Վրաստանի պաշտպանության նախարարները

Ինչպես նշվում է հաղորդագրության մեջ, կողմերը ստորագրել են 2017 թվականի պաշտպանական համագործակցության համաձայնագիրը, որը ներառում է համագործակցություն ռազմական կրթության, բժշկության, ոստիկանության ոլորտներում:

Վիգեն Սարգսյանը և Լևան Իզորիան ստորագրել են 2017 թվականի պաշտպանական համագործակցության համաձայնագիրը

Հայաստանի և Վրաստանի նախարարները հույս են հայտնել նաև, որ հաջորդ տարին ռազմական համագործակցության ոլորտում ավելի արդյունավետ կլինի:

Լևան Իզորիան անդրադարձել է նաև հայաստանցի և վրաստանցի զինծառայողներին, ովքեր խաղաղապահ առաքելություն են իրականացնում Աֆղանստանում՝ նշելով, որ նրանք պայքարում են ահաբեկչության դեմ:

Պաշտպանության նախարարները խոսել են նաև երկու պետությունների դարավոր բարեկամության և բարիդրացիական հարաբերությունների մասին՝ շեշտելով դրանց հետագա զարգացման և պահպանման կարևորությունը:

Նյութի շարունակությունը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել