Related imageՀայաստան ուղևորվելիս Թեհրանի «Մեհրաբադ» օդակայանում լրագրողների հետ հանդիպման ժամանակ նախագահ Հ. Ռուհանին հայտարարել է, որ «Իրանը Հայաստանի միջոցով կարող է կապվել Սև ծովին և Եվրոպային»:

Նման բարձրաստիճան մակարդակում Հայաստանը Պարսից ծոց - Սև ծով միջանցքի կարևորագույն օղակ դիտարկելու հանգամանքի փաստումն արդեն իսկ խոսում է իրանական կողմի պատրաստաամության մասին, ոչ միայն օժանադակելու Հայաստանին հաղթահարել ադրբեջանա-թուրքական դաշինքի շրջափակումը, այլև ուղղակի մարտահրավեր նետելու հենց նույն այդ դաշինքին:

Այս առումով նախագահ Հ. Ռուհանիի այցը Հայաստան կարող է շրջադարձային լինել ոչ միայն մեր երկու երկրների միջև սեփական օրակարգն առավել արդյունավետությամբ իրականացնելու առումով, այլ նաև, ֆուտբոլային եզրաբանությամբ, Բաքվին և Անկարային «խաղից դուրս թողնելու» իմաստով, հատկապես, որ վերջին շրջանում այս երկուսն էլ հասցրել են զգալիորեն փչացնել հարաբերությունները Թեհրանի հետ:

Այս առումով պատահական չէ, որ Բաքվի հիստերիկ արձագանքը բանաձևվել է նաև հետևյալ կերպ՝ «Հայաստանին աջակցող երկիրը մեզ եղբայր չի կարող լինել»: Ինչպես ասում են, ձեզ չի կարող, բայց մեզ եղբայր, հո, կարող է լինել:

#ՀայաստանԻրանբարեկամություն

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել